Հասարակական

Երեւանում կանցկացվի «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2012թ.» խորհրդաժողովը

2 րոպեի ընթերցում

Երեւանում կանցկացվի «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2012թ.» խորհրդաժողովը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանի Եվրոպական Ուսանողների Ֆորում» երիտասարդական հասարակական կազմակերպությունը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը մեկնարկելու են «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2012թ.» (ՀԵՄՄ 2012) խորհրդաժողովը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևանի Եվրոպական Ուսանողների Ֆորում» երիտասարդական հասարակական կազմակերպությունից, այս նոր ինտերակտիվ երիտասարդական ծրագիրն իրենից ներկայացնում է ԵՄ Խորհրդարանի գործունեության քաղաքական մոդելավորումը, որի թեման է «Եվրամիության քաղաքականությունն Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ. հնարավորություններ և մարտահրավերներ»: Այն երիտասարդներին ներգրավելու է Եվրամիության որոշումների իրական կայացմանը նմանակող գործընթացի մեջ: Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները կստանձնեն ԵՄ Խորհրդարանի պատգամավորների, ինչպես նաև մի շարք առաջատար եվրոպական քաղաքական պաշտոնյաների դերերը:

Խորհրդաժողովին մասնակցելու համար շուրջ 250 դիմորդներից մրցակցային գործընթացներով ընտրվել են 100-ից ավելի երիտասարդներ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև 15 միջազգային մասնակիցներ Սլովակիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Նիդերլանդներից, Լեհաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից և Լյուքսեմբուրգից:

Այսպիսով, ՀԵՄՄ 2012 իր մասշտաբներով կլինի Հայաստանում երբևէ կազմակերպված ամենամեծ քաղաքական մոդելավորում-խորհրդաժողովը և իր աշխատանքների ընթացքում կմիավորի 120 երիտասարդների:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում