Պաշտոնական

Մանկավարժական համալսարանի և Օուլուի համալսարանի միջև համագործակցությունը կզարգանա

1 րոպեի ընթերցում

Մանկավարժական համալսարանի և Օուլուի համալսարանի միջև համագործակցությունը կզարգանա

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի ռեկտոր Լայունեն Լաուրիին և ուսումնական գծով պրոռեկտոր Եվա-Մարիա Ռաուդասոյանին:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև մանկավարաժական համալսարանի խորհրդի անդամներ՝ ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը, մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:

Զրուցակիցները քննարկել են երկու բուհերի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Գիտական և բժշկական կենտրոն համարվող Եվրոպայի խոշորագույն Օուլուի համալսարանի ռեկտորը ողջունել է մանկավարժական համալսարանում բարձրագույն կրթությունը բարեփոխելուն միտված աշխատանքները, և պատրաստակամություն հայտնել առաջիկայում ընդլայնել ու զարգացնել երկկողմ համագործակցությունը, կատարել փորձի փոխանակում:

Հանդիպումից հետո մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել համալսարանի խորհրդի նիստ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում