Կալտենբախը Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը ցանկանում է ընդունված տեսնել ապրիլի 24-ին ընդառաջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախն ընդունել է Ֆրանսահայ ընկերակցությունների համակարգող խորհրդի պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ մի շարք սենատորներ: Քննարկման առանցքում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի մշակման, նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Ֆրանսիա, Հայաստանի խորհրդարանականների` Փարիզ այցելության հարցերն են եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ֆրանսիայում լույս տեսնող «Նոր հառաչ» պարբերականը, համակարգող խորհրդի համանախագահները` Մուրադ Փափազյանը եւ Արա Թորանյանը, մեկ անգամ եւս ընդգծել են նախագահ Օլանդի` Ցեղասպանության ժխտման պատժելիության մասին օրենքի ընդունման հանձնառությունը:

Ֆիլիփ Կալտենբախի խոսքով` Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը ցանկանում է օրենքն ընդունված տեսնել հնարավորինս շուտ` 2013թ. ապրիլի 24-ին ընդառաջ: Նա նշել է, որ այս անգամ հարկավոր է նախապես մեծ ուշադրություն հատկացնել իրավական եւ քաղաքական բոլոր պայմաններին, որպեսզի օրինագծի հաջողությունն ապահովված լինի:

Ֆրանսիայի Ազգային ժողովը` 2011թ. դեկտեմբերի 22-ին, իսկ Սենատը` 2012թ. հունվարի 24-ին ընդունեցին Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության օրինագիծը, որը նախագահ Նիկոլա Սարկոզիի վավերացմանը ներկայացվելուց առաջ մի խումբ թուրքամետ պատգամավորների ջանքերով ներկայացվեց Սահմանադրական դատարան եւ համարվեց հակասահմանադրական:

Հայերեն English Русский

Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ

OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին

«Հայաստան» դաշինքը մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է պահանջել

ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները

ՀՀ ՊԵԿ-ն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել է չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը

Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ

Վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով

Վենսը Կոնգրեսում դժվարին ընտրություններ է կանխատեսում հանրապետականների համար