Մշակույթ

Եվգենի Կիսինը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված խոշոր համերգ կունենա Նյու Յորքի Քարնեգի-հոլլ դահլիճում

2 րոպեի ընթերցում

Եվգենի Կիսինը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված խոշոր համերգ կունենա Նյու Յորքի Քարնեգի-հոլլ դահլիճում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխարհահռչակ դաշնակահարԵվգենի Կիսինը Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ խոշոր համերգով հանդես կգաՆյու Յորքի Քարնեգի-հոլլ դահլիճում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է«Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:

«Այդտեղ աշխարհի մի շարք մեծագույն երաժիշտներ, իրենց մասնակցությունը բերելով համերգին, պետք է խոսեն Հայոց Ցեղասպանության մասին եւ իրենց վերաբերմունքը բերեն` դատապարտելով Թուրքիային»,-ասաց Ստեփան Ռոստոմյանը:

Կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանն այն համոզմանն է, որ տարբեր փառատոների շրջանակներում աշխարհահռչակ երաժիշտներին Հայաստան հրավիրելը ծառայում է որպես մեծ զենք մեր երկրի համար: Իսկ դրա օրինակը կա: «Մենք տեսանք, թե ինչպես անվանի դաշնակահար Եվգենի Կիսինն իր համերգով Հայաստանում բողոք ներկայացրեց Թուրքիայի դեմ` Ցեղասպանությունը դատապարտելով, ինչն այլ դեպքերում կարելի էր անել միլիոններ ծախսելով»,-ասաց Ռոստոմյանը:

Աշխարհահռչակ Եվգենի Կիսինի հայաստանյան այցը «Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում էր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում