ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարը Արթուր Բաղդասարյանի հետ քննարկել է տնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի հետ: ՀՀ ԱԱԽ-ից«Արմենպրես»-ին տեղեկացրին, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական գործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` քաղաքական, տնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակի և հետագա խորացման հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: