Հասարակական

Մարսելի հայ մշակույթի և երիտասարդության տան ղեկավարը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով

2 րոպեի ընթերցում

Մարսելի հայ մշակույթի և երիտասարդության տան ղեկավարը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարսելի հայ մշակույթի և երիտասարդության տան ղեկավար, Մարսելի 13-րդ և 14-րդ թաղամասերի թաղապետ Գարո Հովսեփյանին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևատրեց ոսկե մեդալով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Գարո Հովսեփյանին Ֆրանսիայի հայ համայնքում 35 տարի ծավալած հայրենանվեր գործունեության համար:

«Մարսելի 13-րդ և 14-րդ թաղամասերի թաղապետ Գարո Հովսեփյանը տարիներ շարունակ սփյուռքում ծավալել է հայրենանվեր աշխատանք և ունի մեծ ավանդ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում: Նա նաև 15 տարի շարունակ զբաղվել է քաղաքականությամբ` նպաստելով Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը: Մենք հպարտ ենք, որ սփյուռքում ունենք նման հայրենասեր մարդիկ»,-ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նաև հայրենանվեր մեծ գործունեւթյան համար իր շնորհակալությունն ու գնահատանքը հայտնեց միջոցառմանը ներկա «Aix-en Provence» համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր-տնօրեն Ռոբերտ Տեր-Մերգերյալին և «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանին:

Մարսելի 13-րդ և 14-րդ թաղամասերի թաղապետ Գարո Հովսեփյանը նշեց, որ իր ինքը շատ շնորհակալ է ՀՀ սփուռքի նախարարությանն իր այսքան տարիների աշխատանքը գնահատելու, արժեւորելու համար: Աշխատելով Ֆրանսիայի խորհրդարանում` ի շնորհակալություն նման վերաբերմունքի` Գարո Հովսեփյանը ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին պարգևատրեց Ֆրանսիայի ԱԺ մեդալով:

Գարո Հովսեփյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարայանի հրավերով գտնվում է Երևանում` մասնակցելու Էրեբունի-Երևան տոնակատարությանը, որի ընթացքում Սփյուռքի նախարարության միջնորդությամբ քույրանալու են Մարսելի 13 և 14 թաղամասերն ու Ավան վարչական շրջանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում