Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Միրոզյանների ընտանիքին՝ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, հեռագրում, մասնավորապես, ասված է.«Խոր ցավով տեղեկացա մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Պատվո նշան» շքանշանների ասպետ, պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանի մահվան մասին:

Էդվարդ Միրզոյանի բարձրարվեստ երաժշտությունը, որ տոգորված է պայծառ մարդասիրությամբ և լավատեսությամբ, հայ ժողովրդի ստեղծագործ ոգու լավագույն դրսևորումներից է: Նրանում արտացոլված են Հայաստանի գեղեցկությունը և հայ մարդու ազնվագույն որակները:

Հայ երաժշտարվեստի մեծ երախտավորը հայրենակիցների հիշողության մեջ կմնա նաև որպես անվանի հասարակական գործիչ և բազմավաստակ մանկավարժ:

Խորին ցավակցություն եմ հայտնում Էդվարդ Միրզոյանի ընտանիքին, հարազատներին և նրա երաժշտության բազմահազար երկրպագուներին»:

Հայերեն English

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

Հունիսի 7- ին արձանագրել ենք ազատ, թափանցիկ ընտրություններ. ՆԳ նախարարի տեղակալ

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով