ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդն անընդունելի է որակել մարդասպան Սաֆարովին ազատ արձակելն ու հերոսացնելը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել էԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ժամանակ քննարկվել են հաջորդ տարի ԵԽ-ում Հայաստանի նախագահության նախապատրաստական աշխատանքներն ու ՀՀ նախագահության առաջնահերթությունների մշակման գործընթացը, կազմակերպության բարեփոխումներին առնչվող հարցեր, Հայաստան- Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի իրականացումը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից մարդասպան Սաֆարովին ազատ արձակելուն և հերոսացնելուն՝ ԵԽ գլխավոր քարտուղարը այն անընդունելի է որակել: Այս առումով նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի և կազմակերպության տարբեր կառույցների միանշանակ և միահամուռ դատապարտող արձագանքը: