Շվեդիայի խորհրդարանականները պահանջել են Հունգարիայի պաշտոնական պարզաբանումը «սաֆարովյան» գործով հետագա քայլերի շուրջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի խորհրդարանի` Ռիքսդագի տարբեր քաղաքական կուսակցությունների անդամների կողմից ստորագրված նամակ է հղվել Շվեդիայում Հունգարիայի դեսպան Գաբոր Շենտիվանյիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շվեդիայի Հայկական միության կազմակերպությունից, նամակում, մասնավորապես, նշված է. «Մեծարգո դեսպան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում շնորհեց Ռամիլ Սաֆարովին, որն անմիջապես հաջորդեց Հունգարիայից նրա արտահանձմանը: Մենք կմիանանաք Սաֆարովի գործած սարսափելի հանցագործության փառաբանման միջազգային դատապարտմանը: Մենք խորապես մտահոգված ենք այն հետեւանքներով, որոնք կլինեն Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների միջեւ: Բաքվի գործողություննները դատապարտել են մի քանի միջազգային կառույցներ, այդ թվում նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԵՄ նախագահը, Եվրոպական Խորհրդարանի նախագահը, Եվրոպայի խորհրդի նախագահը, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները` նշելով, որ կատարվածնանհամատեղելի է եւ չի համապատասխանում ընթացող խաղաղ գործընթացին:

Պարոն նախագահ, մենք` որպես Շվեդիայի խորհրդարանի անդամներ, ցանկանում ենք պարզել, թե ինչպես է ձեր կառավարությունը, որը ԵՄ անդամ երկիր է, հիմա արձագանքելու օրենքների այս խախտումներին եւ ինչպես է պահանջելու Բաքվից` հարգելու միջազգային օրենքները: Լրատվամիջոցները եւ հունգարական ընդդիմությունը պնդում են, որ ադրբեջանցիների ֆինանսական օժանդակությունը Հունգարիայի կառավարությանը որոշիչ դեր են խաղացել Սաֆարովի արտահանձման գործում, որը հիմա ազդում է ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից իրականացվող խաղաղ գործընթացի վրա: Մենք հույս ունենք, որ հունգարական կառավարությունը կկարողանա պարզաբանում տալ այս հարցին պատշաճ կերպով: Միեւնույն ժամանակ մենք հույս ենք տածում, որ ձեր կառավարությունը կձեռնարկի վճռական միջոցներ` Բաքվին հանդիմանելու միջազգային օրենքները խախտելու, Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը վտանգելու համար: Մենք սպասում ենք ձեր պատասխանին եւ այս հարցում ձեր դիրքորոշմանը»:

Հայերեն English

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի

Քրտնաջան աշխատանքով բանակի ողնաշարը կարողացել ենք ուղղել. ԳՇ պետ

Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ

OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին

«Հայաստան» դաշինքը մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է պահանջել

ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները

ՀՀ ՊԵԿ-ն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել է չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը

Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ