Հասարակական

Սպանությունը դատապարտում են, այլ ոչ թե փառաբանում ու պարգեւատրում. կանադացի օրենսդիր

3 րոպեի ընթերցում

Սպանությունը դատապարտում են, այլ ոչ թե փառաբանում ու պարգեւատրում. կանադացի օրենսդիր

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԵՐԵՎԱՆ: Կանադայի Kitchener-Conestoga շրջանային խորհրդարանի պատգամավոր Հարոլդ Օլբրակտն ուղերձով դիմել է խորհրդարանի խոսնակին` ադրբեջանցի ոճրագործՌամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին խորհրդարանի մամուլի ծառայությունից, Հարոլդ Օլբրակտն ուղերձում նշել է. «Ես այսօր ցանկանում եմ հայտնել իմ բացարձակ արհամարհանքը եւ լիակատար անվստահությունը` ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի միջադեպի հետ կապված վերջին զարգացումների առնչությամբ: Օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովինարտահանձնեց Ադրբեջան, որտեղ նա պետք է շարունակեր կրել պատիժը` 2004 թվականին հայ սպային դաժանորեն սպանելու համար: Սակայն, հայրենիք ժամանելուն պես նրան ազատ արձակեցին եւ ներում շնորհեցին: Այս զարգացումները, իսկապես, մտահոգում են Կանադային, եւ մասնավորապես` հայակական ծագումով կանադացիներին, ովքեր իրենց հայրենի հողում խաղաղության են ցանկանում հաստատել: Սպանությունը պետք է դատապարտվի, այլ ոչ թե փառաբանվի կամ պարգեւատրվի: Կանադան շարունակում է օժանդակել ընթացող խաղաղ գործընթացին եւ կշարունակի նպաստել տարածաշրջանային համագործակցությանը եւ հաշտեցմանը»: Օլբրակտն ուղերձում նաեւ բոլոր կողմերին կոչ է արելանհրաժեշտ միջոցներ ձեռնարկել` վստահությունը բարձրացնելու եւ նպաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային խաղաղ գործընթացին:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին:Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները եւ պաշտոնական կապերը Հունգարիայի հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում