Սպորտ

Հայաստանի շախմատի հավաքականն օլիմպիական եռակի չեմպիոն է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի հավաքականն օլիմպիական եռակի չեմպիոն է

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը երրորդ անգամ նվաճեց շախմատային Օլիմպոսը: Մեր ոսկե հավաքականը Ստամբուլում ավարտված շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին` 11-րդ վճռական փուլում, 2,5-1,5 հաշվով հաղթեց Հունգարիայի թիմին։«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նույնքան`19-ական միավոր վաստակեցին Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականները. լրացուցիչ ցուցանիշերով Հայաստանի հավաքականը հռչակվեց օլիմպիական չեմպիոն:

Վերջին փուլում Չինաստանը 3:1 հաշվով պարտվեց Ուկրաինայի թիմին, իսկ Ռուսաստանը նույն հաշվով առավելության հասավ Գերմանիայի թիմի նկատմամբ:

Վերջին չորս օլիմպիադաներում Հայաստանը երեք անգամ հռչակվել է Օլիմպիական չեմպիոն: Նախորդ տարի Չինաստանում մեր հավաքականը նվաճեց աշխարհի թիմային առաջնության չեմպիոնի կոչումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում