Արցախ

ԼՂՀ կառավարությունը հրաժարական է տվել

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ կառավարությունը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 106-րդ եւ 107-րդ հոդվածներով` Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին ստորագրել է հրամանագիր կառավարության հրաժարականի մասին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից«Արմենպրես»-ին տեղեկացրին, որ, համաձայն հրամանագրի, հանրապետության կառավարության անդամները շարունակելու են պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:

Արցախի ժողովուրդը հուլիսի 19-ին քվեարկությամբ հինգերորդ անգամ ընտրեց ԼՂՀ նախագահին: Բակո Սահակյանը վերընտրվեց Արցախի Հանրապետության նախագահ: Նախորդ ընտրությունները կայացել էին հինգ տարի առաջ` կրկին հուլիսի 19-ին: Բակո Սահակյանն այն ժամանակ ընտրվել էր` փոխարինելով Արկադի Ղուկասյանին:

ԼՂՀ վերընտրված նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել էր Արցախ` մասնակցելու Բակո Սահակյանի պաշտոնակալման արարողությանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում