1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին սեպտեմբերի 7-ին ժամանել Է Աֆղանստան, որտեղ զինվորական ծառայություն Է անցնելու: Հարրին, որն ունի Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի կապիտանի կոչում, հանձնել Է «Ապաչ» հարավածային ուղղաթիռը վարելու բոլոր քննությունները, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
«Արքայազն Հարրին այսօր առավոտյան ժամանել Է Աֆղանստան, նա գտնվում Է զորքերի կազմում»,- սեպտեմբերի 7-ին հավաստել Է Բուկինհեմյան պալատի ներկայացուցիչը:
Աֆղանստանում գործող բրիտանական զորքի կազմում Հարրիի զինվորական ծառայության ներկայիս ժամկետը թվով երկրորդն Է: 2007-2008 թվականներին նա տասը շաբաթ այնտեղ Է գտնվել որպես հրետանավոր: Ինչպես հայտնի Է դարձել, արքայազնը, որը երրորդն Է գահաժառանգության ցուցակում, Աֆղանստանում կգտնվի չորս ամիս: