«Ժառանգության» փոխնախագահն աջակցում է ՀՀ Նախագահի կոշտ դիրքորոշմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն աջակցում է Սաֆարովի արտահանձնման հետ կապված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի որդեգրած կոշտ դիրքորոշմանը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգության» ներկայացուցիչնանդրադարձավ Հունգարիայի կողմից ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու խնդրին եւ դրա հնարավոր զարգացումներին: «Արդեն պարզ է, որ Ադրբեջանը երբևիցե չի հրաժարվելու հայերի հանդեպ հաշվեհարդար տեսնելուց, թշնամական մթնոլորտից: Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն այն ճանապարհն է, որը հնարավորություն է տալու Հայաստանին շարունակել պաշտպանելու իր ազգային շահերը»,- ասաց նա:

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին` «Ժառանգության» փոխնախագահն այդ համատեքստում խիստ կարևորեց առաջիկա նախագահական ընտրությունները: «Չնայած սեպտեմբերին կայանալու են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, սակայն բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ համապետական ընտրությունները շատ ավելի կարևոր են»,-ասաց նա:Մարտիրոսյանը կարծում է, որ Րաֆֆի Հովաննիսյանը կմասնակցի նախագահի ընտրություններին, բայց համոզված չէ` արդյոք նա հանդես կգա որպես ընդդիմության միասնական թեկնածու, թե ոչ: «Հնարավոր է, որ այլ թեկնածուներ եւս լինեն, բայց ես չեմ կարծում, որ դա «Ժառանգության» պայքարի վրա մեծ ազդեցություն կունենա»,-ասաց Մարտիրոսյանը:Հայաստանում նախագահի ընտրությունները տեղի կունենան 2013 թվականի փետրվարին:

Ոճրագործ Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների մասնակցող հայ սպային քնած ժամանակ կացնահարելուց հետո դատապարտվել է ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան և նույն օրը ներման արժանացել այդ երկրի կողմից` չնայած խոստումներին, որ ոճրագործը կշարունակի պատժի կրումը: Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Միջազգային հանրությունը Ադրբեջանի` միջազգային իրավական նորմերին հակասող քայլի դատապարտման հայտարարություններով է հանդես գալիս: Հունգարիան մեղադրել է Ադրբեջանին` խոստումը դրժելու մեջ:

Հայերեն English

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով

Հայաստանի որոշ ընտրատեղամասերում խորհրդարանական ընտրությունների քվեների վերահաշվարկ կիրականացվի

ՀՀ քաղաքացիության դադարների հետ կապված ունենք ինստիտուցիոնալ խնդիր. Արմեն Ղազարյան

Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում

ԼՂ-ից տեղահանված անձանցից 39 հազար 650-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն. նկատվում է դիմելիության աճ