ԴԱՀԿ աշխատակիցները մասնակցում են «Հիշատակի հերթափոխ 2012» միջազգային ուսումնագործնական հավաքին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները սեպտեմբերի 8-14-ը կմասնակցեն ՌԴ Բրյանսկի մարզում անցկացվող «Հիշատակի հերթափոխ 2012» միջազգային ուսումնագործնական հավաքին: Ինչպես«Արմենպխրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, սա Ռուսաստանի և Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարողների երկրորդ համատեղ ուսումնագործնական հավաքն է. մեկ տարի առաջ ՌԴ Սմոլենսկի մարզում կազմակերպված ուսումնագործնական հավաքից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցները վերադարձել էին մեդալներով և պատվոգրերով:

«Հիշատակի հերթափոխ 2012»-ը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի մարտադաշտերում անհետ կորած զինվորների մասունքների որոնողական աշխատանքների իրականացմանը։ Հայրենական Մեծ պատերազմից անցել է ավելի քան յոթ տասնամյակ, սակայն մինչ օրս էլ Ռուսաստանի Դաշնության մարտադաշտերում առկա են չուսումնասիրված ու հանրությանն անհայտ եղբայրական գերեզմանատեղիներ։ Պատմական աղբյուրները վկայում են, որ Բրյանսկում մղված ռազմական գործողություններին մասնակցել են մեծ թվով հայեր: Երկու երկրների դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների որոնողական աշխատանքների նպատակն է գտնել մարտական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած զինվորների մասունքներն ու դրանք զինվորական պատվով հողին հանձնել։

Մեկ տարի առաջ համատեղ որոնողական աշխատանքների իրականացման արդյունքում գտնվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 1919 թ. ծնված Ավետիք Վահանի Հովհաննիսյանը, ով անհետ կորած էր համարվում 1942 թվականից, թաղված է Ռուսաստանի Դաշնության Նովգորոդի մարզի Մարյովսկի շրջանում` Մոլվոտիցի գյուղի եղբայրական գերեզմանում։ ԴԱՀԿ ծառայության ներկայացուցիչները հարազատներին են հանձնել վերահաստատված փաստաթուղթ, որով տեղեկացվում էր զոհվածի շիրիմի գտնվելու վայրի մասին մանրամասներ։

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի և ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության ղեկավար, արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Արթուր Պարֆենչիկովի միջև որոնողական աշխատանքների անցկացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2011 թվականի մայիսին, վերջինիս՝ Հայաստան կատարած այցի ժամանակ:

Հայերեն

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում

Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ