Քահանան ու հոգեբանը աղանդների դեմ միասնական պայքարի կոչ են անում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղանդն այն միջավայրն է, որտեղ մարդը ստրկանում է հոգեպես. շատերը սա անում են անգիտակցաբար՝ անկեղծ փնտրումով: «Հայերը ոչ են ասում աղանդներին» թեմայով քննարկման ժամանակ այսպես բնորոշեց աղանդ հասկացությունը Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Թեմայի մյուս բանախոսը՝ հոգեբան Կարինե Նալչաջյանը, առանձնացրեց աղանդների վտանգների 2 մակարդակ՝ անձի և ողջ հասարակությանքայքայում: «Գիտակցությունը վերահսկվում է, սկսում է քայքայվել անձը, ապա սոցիալական կապերը. ընտանիքները, որտեղ կան աղանադավորներ, դժբախտ են. կոնտակտը փակ է աղանդին անդամակցողի կողմից»,-հավելեց Նալչաջյանը:Հոգեբանը չտարանջատեց աղանդները՝ դրանք համարելով հավասարապես վտանգավոր՝ ընդգծելով, որ մեխանիզմները բոլորում էլ նույնն են, միայն ազդեցության ռեսուրսներն են տարբեր. «Դրանք հարվածում են ազգի ու պետության անվտանգությանը: Մենք այսօր ունենք բազմաթիվ խնդիրներ և չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ»:

Իսկ Տեր Եսայի քահանա Արթենյանը վտանգավորության աստիճանով առանձնացրեց «Կյանքի խոսք» կառույցը՝ մատնանշելով այնտեղ երիտասարդների մեծ թիվը:Տեր Եսայի քահանա Արթենյանն իր խոսքում անդրադարձավ նաև ՀՀ-ում աղանդավորների թվին:«Ոչ մի պաշտոնական հստակ թիվ գոյություն չունի: Շրջանառվում է 100 հազարը, իսկ շահարկվող 350 հազար աղանդավորների մասին տվյալները իրականությանը չեն համապատասխանում, դրանք վերաբերվում են ՀՀ-ում ապրող ոչ առաքելական դավանանքի մարդկանց ընդհանրապես»,-ասաց քահանան:

Խոսելով կանխարգելիչ միջոցների մասին՝ բանախոսներն ընդգծեցին հասարակության վերաբերմունքը, պետական վերահսկողությունը, նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: «Այսօր խոսում են եվրոպական արժեհամակարգից ու հանդուրժողականությունից, բայց ամբողջ Եվրոպան պայքարում է աղանդների դեմ՝ վառ օրինակներ են Ֆրանսիան, Ավստրիան, որտեղ պետական մակարդակով է իրականացվում պայքարը, անգամ Ավստրիայի ԿԳՆ-ն հատուկ ձեռնարկ է հրատարակել և մտցրել դպրոցներ՝ կանխարգելելու աղանդների տարածումը: Մենք այսօր ավելի անպաշտպան ենք, քան նրանք, ում պաշտպանության մասին այդքան խոսում են»,-հավելեց Կարինե Նալչաջյանը:

Տեր Եսայի քահանան ամփոփելով նշեց, որ բոլորը պիտի լծվեն անվտանգությունը պաշտպանելու գործին, սիրով օգնեն աղանդներից տուժած հայրենակիցներին, որովհետև նրանք սիրո կարիք ունեն:

Հայերեն

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով

Հայաստանի որոշ ընտրատեղամասերում խորհրդարանական ընտրությունների քվեների վերահաշվարկ կիրականացվի

ՀՀ քաղաքացիության դադարների հետ կապված ունենք ինստիտուցիոնալ խնդիր. Արմեն Ղազարյան

Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում

ԼՂ-ից տեղահանված անձանցից 39 հազար 650-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն. նկատվում է դիմելիության աճ

Ամփոփում ենք «Երևանի Գինու Օրերը». Wildberries-ը իրադարձությունների կենտրոնում էր

ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա

ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին