Հասարակական

«ԱրմենՏել»-ի աջակցությամբ 50 հայ երկրպագու Սոֆիայում ներկա կլինի Հայաստան-Բուլղարիա ֆուտբոլային հանդիմանը

2 րոպեի ընթերցում

«ԱրմենՏել»-ի աջակցությամբ 50 հայ երկրպագու  Սոֆիայում ներկա կլինի Հայաստան-Բուլղարիա ֆուտբոլային հանդիմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ 50 հայ երկրպագու կմեկնի Սոֆիա` 2014թ. ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակում կայանալիք Բուլղարիայի և Հայաստանի ազգային հավաքականների հանդիպմանը: Հայ երկրպագուների աջակցությունն իրականացվում է «ԱրմենՏել» ընկերության և «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժում ՀԿ-ի համագործակցության շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությունից, «ԱրմենՏել»-ն իրականացնում է բազմաթիվ նախագծեր, օգնելով երիտասարդներին ինքնադրսեվորվել` կրթության, տեխնոլոգիաների, ստեղծագործության և սպորտի ոլորտներում: Միաժամանակ, մեր ծրագրերն ուղղված են ազգային արժեքների պահպանմանը: Հենց այդ պատճառով մենք որոշեցինք սատարել երկրպագուների` ՖԱՖ շարժումը, որը միավորում է իրենց երկրին նվիրված ամենատարբեր մարդկանց: Հուսով եմ, որ մեր երկրպագուների ակտիվ աջակցությամբ Հայաստանի հավաքականը հաջող ելույթ կունենա ոչ միայն Սոֆիայում, այլ նաև ամբողջ ընտրական փուլում», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«Հայկական ֆուտբոլի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ այսքան շատ երկրպագու կմեկնի արտասահման` սատարելու Հայաստանի հավաքականը: Ուզում եմ շնորհակալությւն հայտնել «ԱրմենՏել» ընկերությանը աջակցության համար, որի շնորհիվ մեր նախաձեռնությունները դարձել են ավելի լայնածավալ և օրեցօր ներգրավում են շատ երիտասարդների», - նշել է «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժում ՀԿ-ի հիմնադիր, Ղեկավար խորհրդի անդամ Էդգար Պետրոսյանը:

2014թ. ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլի Բուլղարիա-Հայաստան հանդիպումը կկայանա 2012թ. սեպտեմբերի 11-ին Սոֆիայում:

«Առաջին հայկական ճակատ» ֆան-ակումբը հիմնադրվել է 2007 թ.-ին և միավորում է երկրպագուներին Հայաստանից և Սփյուռքից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում