Միջազգային

Լամպեդուզա կղզու մոտ խորտակվել Է Թունիսից փախստականների փոխադրող նավը

1 րոպեի ընթերցում

Լամպեդուզա կղզու մոտ խորտակվել Է Թունիսից փախստականների փոխադրող նավը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Լամպեդուզա կղզու մոտ սեպտեմբերի 6-ի երեկոյան խորտակվել Է Թունիսից փախստականների փոխադրող նավը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ANSA-ին, աղետի մասին ազդանշանն ստացվել Էր տեղական ժամանակով ժամը 18-ին (Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին): Սեպտեմբերի 7-ի առավոտվա դրությամբ հաջողվել Էր փրկել 54 մարդու:

Նավի վրա եղած մարդկանց ճշգրիտ թիվը հայտնի չԷ: Փրկված փախստականներն ասում են, որ մարդկանց թիվը հարյուրից ավելի Էր, հնարավոր Է՝ շուրջ 150: Նրանք դեպի Իտալիա Էին ընթանում փայտյա հին նավով, երբ այն խորտակվել Է Լամպեդուզայից 12 մղոն հեռավորության վրա գտնվող Լամպիոնե անմարդաբնակ կղզու ափերի մոտ: Փախստականներից մի քանիսը կարողացել են լողալով հասնել Լամպիոնե, մնացածներին հայտնաբերել են ծովում:

Ինչպես «Ասոշիեյթեդ պրես»-ին հաղորդել Է Իտալիայի առափնյա պահպանության ուժերի ներկայացուցիչ Ֆիլիպո Մարինին, փրկված բոլոր թունիսցիները չեն տուժել: Դրա հետ մեկտեղ ANSA-ն նշում Է, որ երկու փախստականների ծանր վիճակում հարկ Է եղել ափ հասցնել ուղղաթիռով:

Մնացած փախստականների որոնմամբ զբաղվում են Իտալիայի առափնյա պահպանության ու մաքսատան աշխատակիցները՝ ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում