1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը Ստամբուլում ընթացող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի 9-րդ փուլում 2,5:1,5 հաշվով հաղթելով Գերմանիայի թիմին եւ վաստակելով 15 միավոր` այժմ զբաղեցնում Է 3-րդ տեղը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, 9-րդ փուլում Չինաստանի թիմը 3,5:0,5 հաշվով հաղթել Է Ֆիլիպինների հավաքականին եւ այժմ 15 միավորով, լրացուցիչ չափանիշներով, գլխավորում Է մրցաշարային աղյուսակը: Ռուսաստանի թիմը 1,5:2,5 հաշվով զիջել Է ամերիկացիներին եւ15 միավորով զբաղեցնում Է 2-րդ տեղը: 15 միավոր Է վաստակել նաեւ ԱՄՆ-ի հավաքականն, որը լրացուցիչ չափանիշներով զբաղեցնում Է 4-րդ տեղը:
14-ական միավոր են վաստակել Ուկրաինայի , Նիդեռլանդների եւ Արգենտինայի թիմերը:
Կանանց մրցաշարում Հայաստանի թիմը 3:1 հաշվով հաղթել է Իրանի թիմին եւ այժմ 14 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: 16 միավորով մրցաշարի միանձնյա առաջատարն ` Չինաստանի հավաքականը, Ռուսաստանի թիմը 15 միավորով զբաղեցնում Է 2-րդ տեղը, իսկ Ուկրաինայի, Ղազախստանի եւ Լեհաստանի շախմատիստուհիները 14-ական միավորով կիսում են 3-5-րդ տեղերը: