Միջազգային

Նիլ Արմսթրոնգին կթաղեն ծովում

1 րոպեի ընթերցում

Նիլ Արմսթրոնգին կթաղեն ծովում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստղանավորդ Նիլ Արմսթրոնգին կթաղեն ծովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Agence France-Presse-ը` հղում անելով հանգուցյալի ընտանիքի մամուլի քարտուղար Ռիկ Միլլերին:

Նա նշել է, որ արարողությունը, ինչպես սպասվում է, կլինի փակ եւ տեղի կունենա սեպտեմբերի 13-ին նախատեսված հրաժեշտից հետո:

Առաջիկա հուղարկավորության այլ մանրամասներ Միլլերը չի հաղորդել:

Արարողությանը, որը սեպտեմբերի 13-ին կկայանա Վաշինգտոնի մայր տաճարում, կմասնակցեն NASA-ի ղեկավար Չարլզ Բոլդենը, նախկին եւ գործող աստղանավորդներ:

Նիլ Արմսթրոնգը մահացել է օգոստոսի 25-ին 82 տարեկան հասակում:

Նա պատմության մեջ առաջինն Է ոտք դրել լուսնի մակերեւույթին: Դա տեղի է ունեցել 1969 թվականի հուլիսի 20-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում