Սպորտ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հավասարվեց առաջատարներին

2 րոպեի ընթերցում

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հավասարվեց առաջատարներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները Ստամբուլում ընթացող Համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում հաղթանակներ տարան, համապատասխանաբար, Գերմանիայի և Իրանի ընտրանիների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` մեր տղաները գերմանացիների նկատմամբ առավելության հասան 2.5։1.5 հաշվով: Լևոն Արոնյանը հաղթանակ կորզեց Արկադի Նայդիչից: Գաբրիել Սարգսյանը սեւերով պարտություն կրեց Դենիել Ֆրիդմանից, իսկ ոչ ոքիով էլ իր պարտիան ավարտել Սերգեյ Մովսիսյանը` Իգոր Խենկինի հետ մրցավեճում: Մեր թիմին հաղթանակ պարգևեց Վլադիմիր Հակոբյանը, ով սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Գեորգ Մայերի նկատմամբ:

2.5:1.5 հաշվով ԱՄՆ-ի ընտրանուց անակնկալ պարտություն կրեց մրցաշարի միայնակ առաջատար Ռուսաստանի հավաքականը, իսկ Չինաստանը 3.5:0.5 հաշվով հաղթեց Ֆիլիպիններին: 9-րդ տուրից հետո 15 միավորով 1-4-րդ տեղերը բաժանում են չորս թիմեր` Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Չինաստանի հավաքականները:

Հայաստանի հավաքականը 10-րդ տուրում կմրցի ԱՄՆ-ի հետ:

Մեր կանանցից իրենց պարտիաները ոչ ոքիով ավարտեցին Լիլիթ Գալոյանը և Լիլիթ Մկրտչյանը, համապատասխանաբար Գազալ Հակիմիֆադի հետ և Սարասադատ Խադեմալշարիեխի հետ: Մարիա Կուրսովան 61-րդ քայլում առավելության հասվավ Շայաստե Գադերպուրի նկատմամբ, իսկ Էլինա Դանիելյանը 71-րդ քայլում սեւ խաղաքարերով պարտության մատնեց Ատուոսա Պուրկաշիյանին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում