Հունաստանի նախագահը խնդրում Է կրճատել իր աշխատավարձը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասը խնդրում Է ֆինանսների նախարարությանը՝ կրճատել իր աշխատավարձն ու կենսաթոշակը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ֆինանսների փոխնախարար Խրիստոս Ստայկուրասը հայտնել Է խորհրդարանի բյուջետային կոմիտեի նիստում:
Պետության ղեկավարը նաեւ առաջարկել Է կրճատել Հունաստանի բոլոր նախկին նախագահների թոշակները, ինչը, նախարարության գնահատմամբ, պետական բյուջեին տարեկան մոտավորապես 350 հազար եվրոյի տնտեսում կապահովի, հաղորդել Է հունական ՍՔԱՅ հեռուստաալիքը:
Հունաստանի պետության ղեկավարն ընտրվում Է խորհրդարանի կողմից եւ իրականացնում Է հիմնականում արարողակարգային գործառույթներ, իսկ գործադիր իշխանությունը պատկանում Է վարչապետին:
Նախագահի կարծիքով՝ պետության ղեկավարի աշխատավարձը պետք Է նվազեցվի նախարարների եւ մյուս ծառայողների աշխատավարձի կրճատման հետ միասին: