Համաշխարհային շուկան զուսպ Է ընդունել Nokia-ի նոր սմարթֆոնը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնագետները եւ համաշխարհային բիզնեսը սեպտեմբերի 6-ին զուսպ Է արձագանքել ֆիննական Nokia ընկերության Lumia 920 նոր սմարթֆոնի հայտնվելուն, որն աշխատում Է Microsoft-ի "Windows-8" գործառնական համակարգով: Սեպտեմբերի 5-ին այն չափերով ավելի փոքր Lumia 820 տարբերակի հետ միաժամանակ Նյու Յորքում ներկայացվել Է Nokia-ի ղեկավար Սթիվ Էլոպի եւ Microsoft ընկերության գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերի կողմից, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
«Nokia-ն չկարողացավ զարմացնել աշխարհը: Սմարթֆոնը գրավիչ Է, բայց այն չի հափշտակում»,-նշել Է Բի Բի Սի բրիտանական ռադիոկայանը:
Իր հերթին "Royal bank of Canada"-ի վերլուծաբան Մարկ Սյուն հիշեցրել Է, որ «այն ժամանակ, երբ մյուս ընկերությունները ներկայացնում են հինգերորդ եւ վեցերորդ սերնդի իրենց սմարթֆոնները, Nokia-ն միայն առաջին քայլն Է անում»: «Ընկերությանը դեռեւս հարկ կլինի շատ բան անել բաց թողածը լրացնելու համար»,-ընդգծել Է Սյուն:
Նոր սմարթֆոնի այսօրինակ գնահատումների հետեւանքը դարձել Է Nokia-ի բաժնետոմսերի փոխարժեքի հետագա անկումը: Վերջին 48 ժամվա ընթացքում դրանք կորցրել են իրենց արժեքի 17,5 տոկոսը: