Ֆրանսիայում գործազրկությունը առավելագույն չափերի Է հասել դարասկզբից ի վեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում գործազրկությունը 2012 թվականի երկրորդ եռամսյակում հասել Է 13-ամյա առավելագույնին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Բլումբերգ» գործակալությանը: Դա կապված Է այն բանի հետ, որ ընկերությունները տնտեսական պայմանների վատթարացման պատճառով ազատում են աշխատակիցներին:
Հուլիսի սկզբի դրությամբ գործազրկության մակարդակը երկրում կազմել Է 10,2 տոկոս, իսկ առանց անդրծովյան տարածքների հաշվառման՝ 9,7 տոկոս: Վերջին ցուցանիշը փոքր-ինչ լավ Է եղել վերլուծաբանների կանխատեսումներից, որոնք գործազրկության աճ Էին սպասում մինչեւ 9,8 տոկոս:
Ֆրանսիայի տնտեսությունը չի կարողանում աճ արձանագրել երեք եռամսյակ անընդմեջ: Դրությունը բարդանում Է նրանով, որ Ֆրանսիայի հարեւանները՝ Իտալիան եւ Իսպանիան, ռեցեսիա են ապրում: Գործազրկության նպաստ ստանալու հայտերի թվաքանակը հասել Է 3 միլիոնի: Նման մակարդակ վերջին անգամ դիտվել Է 1999 թվականի օգոստոսին: