Հայաստանն ու Թուրքմենստանը ձգտում են կրկնապատկել ապրանքաշրջանառությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստն անցկացվում է Երեւանում: Նիստին մասնակցելու համար սեպտեմբերի 5-7-ը Երևան է ժամանել թուրքմենական պատվիրակությունը` Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրդի Տոյլիևի գլխավորությամբ:

Միջկառավարական հանձնաժողովի` Կառավարության ընդունելությունների տանն անցկացվող նիստը բացելով` հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց. «Այս տարի լրանում է Հայաստանի և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակը, և այդ տարիներն անց են կացել երկկողմ բարեկամության և փոխըմբռնման շրջանակներում: Կարևորում եմ մասնավորապես տնտեսական և հումանիտար զարգացման ծրագրերի ընդլայնման նշանակությունը»: Նախարարի խոսքով` Հայաստանն ու Թուրքմենստանը միշտ էլ նույնանման մոտեցում են ցուցաբերել տարածաշրջանային հարցերին, և փոխկապակցված համագործակցել են միջազգային տարբեր ատյաններում: Սակայն, համատեղ տնտեսական կապերը դեռևս ընդլայման տեղ ունեն, և բացահայտված չէ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ողջ պոտենցիալը: Այս առումով անելիքները բավական շատ են:

Թուրքմենական կողմի համանախագահ, Թուրքմենստանի փոխվարչապետ Սապուրդուդի Տոյլիև շնորհակալություն հայտնեց հայկական կողմին բարեկամական ընդունելության և ջերմ վերաբերմունքի համար: Հայաստանի և Թուրքմենստանի հարաբերությունները միշտ էլ ջերմ են եղել: Միջկառավարական այս հանդիպումն էլ միտված է այդ հարաբերությունները խորացնելու և առևտրատնտեսական ոլորտում նոր ձեռքբերումներ գրանցելու համար: Փոխվարչապետի տեղեկացմամբ` անցյալ տարվա տվյալներով Հայաստանի և Թուրքմենստանի առևտաշրջանառությունը կազմել է 28,8 մլն դոլար, որը բավական քիչ է, և պետք է ձգտել կրկնապատկել ու եռապատկել այդ ցուցանիշը: Համագործակցության լավ նախադրյալներ կան ագրարային, սննդամթերքի արտադրության, մշակույթային և գիտակրթական ոլորոտներում: Հայաստանը Թուրքմենստանից ներմուծում է հիմնականում տեքստիլ և թեթև արդյունաբերության համար հումք, իսկ հակառակ ուղղությամբ գալիս են արդյունաբերական տարբեր սարքավորումներ և տեխնոլագիական մշակումներ: Հայաստանն ու Թուրքմենստանն Իրանի միջոցով անց են կացնում հոսանքի փոխանակում: Երկկողմ գիտակրթական լավ հարաբերություններ ունեն Աշխաբադի և Երևանի պետական համալսարանները: «Հուսով ենք, հաջորդ նիստի ժամանակ, որն անցկացվելու է 2013թ. Աշխաբադում, ներկայումս քննարկվող հարցերից շատերը իրագործման փուլում կլինեն»,-ասաց Տոյլիևը:

Հայաստանի և Թուրքմենստանի միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվելու են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի զարգացմանը վերաբերող խնդիրները, ինչպես նաև ստանդարտացման և պետական վերահսկողության, վառելիքաէներգետիկ, տրանսպորտի և կապի, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտներում, կրթության և գիտության, ինչպես նաև մշակույթային-հումանիտար բնագավառներում համագործակցության հարցերը: Մասնավերապես քննարկվելում են թուրքմենական բամբակյա թելերը, տեքստիլ արտադրանքը Հայաստան ներմուծելու, ինչպես նաև Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման առաջատար փորձը`Թուրքմենստանում կիրառելու հնարավորությունները: Նիստի ավարտին ստորագրվելու է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի արձանագրությունը:

Հայերեն

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով

Հայաստանի որոշ ընտրատեղամասերում խորհրդարանական ընտրությունների քվեների վերահաշվարկ կիրականացվի

ՀՀ քաղաքացիության դադարների հետ կապված ունենք ինստիտուցիոնալ խնդիր. Արմեն Ղազարյան

Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում

ԼՂ-ից տեղահանված անձանցից 39 հազար 650-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն. նկատվում է դիմելիության աճ