Ռուսաստանում ձեռնարկությունների գրեթե 63 տոկոսը ներքաշված Է կոռուպցիոն հարաբերությունների մեջ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ձեռնարկությունների գրեթե երկու երրորդը ներքաշված Է կոռուպցիոն հարաբերությունների մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է Ռուսաստանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ալեքսանդր Բուկսմանը, այդ մասին վկայում են սոցիոլոգիական հետազոտության տվյալները, որը տնտեսական զարգացման նախարարության պատվերով կատարել Է Հասարակական կարծիքի հիմնադրամը:
«Ռուսաստանում «գործարար» կոռուպցիայի մակարդակի սոցիոլոգիական հետազոտության արդյունքների համաձայն՝ կոռուպցիոն հարաբերությունների մեջ ներքաշված Է ձեռնարկությունների 63 տոկոսը: Կոմերցիոն կազմակերպությունների ղեկավարների կարծիքով՝ առավել կոռումպացված են եղել ներքին գործերի, դատական մարմինները, հարկային մարմինները, արտակարգ իրավիճակների նախարարության մարմինները, ինչպես նաեւ հողամասերի եւ կացարանների տրամադրման հարցերով զբաղվող մարմինները»,-նշել Է Բուկսմանը:
Հարցումն անցկացվել Է ՌԴ-ի 70 սուբյեկտներում, դրան մասնակցել Է 17,5 հազար մարդ՝ յուրաքանչյուր տարածաշրջանում 250 հոգի: