1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում ընթացող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի տղամարդկանց մրցաշարի 9-րդ փուլի Հայաստան-Գերմանիա մրցամարտի թիմերի կազմերն ու մրցամարտի զույգերն արդեն հայտնի են:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը , գրոսմայստեր Լեւոն Արոնյանը խաղալու Է Արկադի Նայդիչի, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը՝ Իգոր Խենկինի, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ Գեորգ Մեյերի, իսկ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ Դանիել Ֆրիդմանի հետ:
Կանանց մրցաշարում Հայաստանի թիմը 9-րդ փուլում խաղալու Է Իրանի հավաքականի հետ: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի մրցակիցն Է Աթուշա Փուրկաշիյանի, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը խաղալու Է Սարասադաթ Հադելմալշերիի, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը՝ Ղազալ Հաքիմֆարդի, իսկ գրոսմայստեր Մարիա Կուրսովան՝ Մայեսթե Գոդերփուրի հետ: