Օբաման Դեմկուսի թեկնածու Է հաստատվել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարաք Օբաման պաշտոնապես ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար դեմոկրատների թեկնածու Է հաստատվել նոյեմբերին կայանալիք ընդհանուր ընտրություններում: Թեկնածուին պաշտպանել են Շառլոտում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) ընթացող Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի պատվիրակները՝ թվով 2931 մարդ անհրաժեշտ նվազագույն 2778-ի դեպքում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Օբամային որպես կուսակցության թեկնածու հաստատելու առաջարկությամբ համաժողովի մասնակիցներին դիմել Էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, որը հանդես Է եկել Սպիտակ տան ներկայիս տիրոջ տնտեսական քաղաքականության աջակցությանն ուղղված համոզիչ ճառով:

Քլինթոնը հայտարարել Է, որ Օբաման կարողացավ տնտեսությունը վերադարձնել «վերականգնման ուղի»: Բացի այդ, նա «հիմք դրեց առավել ժամանակակից, առավել հավասարակշռված տնտեսական իրադրության ստեղծմանը, որը կապահովի միլիոնավոր նոր աշխատատեղեր», համոզված Է ԱՄՆ-ի նախկին նախագահը:

Նրա ելույթի ավարտվելուն պես կուլիսներից բեմ Է դուրս եկել Օբաման, որին հավաքվածները դիմավորել են խլացուցիչ ծափահարություններով: Գործող նախագահը, հակառակ նախկին պլանների, եկել Էր համագումարին, որպեսզի ունկնդրի Դեմոկրատական կուսակցության ավագանու ներկայացուցիչներից մեկին, որը մինչ այժմ հսկայական ժողովրդականություն Է վայելում հայրենակիցների շրջանում:

Դրանից հետո «Թայմ-Ուոռներ քեյբլ արենա» մարզահամալիրում, որտեղ ընթանում Է համագումարը, անցկացվել Է քվեարկությունը: Այսօր՝ համագումարի եզրափակիչ օրը, նրա մասնակիցների առջեւ ելույթ կունենա Բարաք Օբաման: Նա իր համաձայնությունը կտա որպես կուսակցության թեկնածու քվեարկվելու նախագահական ընտրություններում եւ կշարադրի երկրի հետագա զարգացման իր տեսլականը:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում

Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները