1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մինչեւ 16 տարեկանների շախմատի պատանեկան հավաքականը, վաստակելով 22 միավոր, զբաղեցրել Է 12-րդ տեղը Ստամբուլում ավարտված այս տարիքի շախմատիստների համաշխարհային օլիմպիադայում:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մրցաշարի հաղթող Է դարձել Ռուսաստանի թիմը, որը վաստակել Է 29 միավոր: 28,5 միավորով 2-րդ տեղում են Իրանի, իսկ 25,5 միավորով 3-րդ տեղում` Հնդկաստանի շախմատիստները:
Վրաստանի եւ Ադրբեջանի թիմերը 24-ական միավորով զբաղեցրել են 4-րդ եւ 5-րդ տեղերը:
Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականի կազմում ընդգրկված Էին Տիգրան Հարությունյանը, Մանուել Պետրոսյանը, Նորայր Թորոսյանը եւ Վլադիմիր Կանջարյանը