Քաղաքականություն

ԼՂ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում. Ռասմուսեն

1 րոպեի ընթերցում

ԼՂ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում. Ռասմուսեն

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում. միակ ուղին երկխոսությունը, կոմպրոմիսը եւ համագործակցությունն է: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն այդ մասին հայտարարեց ԵՊՀ ուսանողներին եւ դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ: «Թեեւ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ընդգրկված չէ բանակցային գործընթացում, այնուամենայնիվ, կշարունակենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»,- ասաց նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը տարածաշրջանային այցով ժամանել է Հայաստան և հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում