2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՆԱՏՕ-ն մտահոգ է վերջին իրադարձությունների` Սաֆարովին ազատ արձակելու Ադրբեջանի որոշման կապակցությամբ:Այս մասին հայտարարեցՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը սեպտեմբերի 6-ին ԵՊՀ ուսանողների եւ դասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում: «Այն, ինչ կատարվեց 2004 թ-ին, հանցագործություն էր, որը չպետք է դափնիներ ստանար: Այս քայլերը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղությանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց նա` շեշտելով, որ այդ զարհուրելի արարք իրականացնողը չպետք է խրախուսվի:
Նա նշեց, որ ոչ ՆԱՏՕ-ն, ոչ էլ Հունգարիան պատասխանատու չեն դրա համար, քանի որ հանցագործությունն արվել է մի մարդու կողմից, ով տարվել է դատարան, հանացագործության համար դատապարտվել է: Փոխանցումը եւս տեղի է ունեցել միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: «Ես լավ եմ հասկանում Ձեր զգացողությունները. ես համապատասխան ուղերձ կտանեմ ինձ հետ Ադրբեջան»,- ասաց նա:Անդրես Ֆոգ Ռասմուսենըշեշտեց նաև, որ «դեպի հակամարտություն վերադարձ չկա»:
Տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպում կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Երեւանի պետական համալսարանի «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության 1000-ից ավելի անդամներ այսօր` սեպտեմբերի 6-ին, բողոքի ակցիայով դիմավորեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենին:Երիտասարդները ՆԱՏՕ-ից պահանջում ենխստորեն դատապարտել ադրբեջանցի մարդասպանի արտահանձնման եւ ազատ արձակմանը, ինչպես նաեւ դադարեցնել Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցությունը: