Թուրքական զինապահեստում բռնկված հրդեհը բազմաթիվ թուրք զինվորների մահվան պատճառ է դարձել
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Աֆյոնքարահիսար քաղաքի զինապահեստներից մեկում սեպտեմբերի 5–ի երեկոյան տեղի է ունեցել երկու պայթյուն, որի հետեւանքով զինվորներ են զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը:
Երեկ ժամը 21: 15-ի սահմաններում տեղի ունեցած պայթյունին կարճ ժամանակ անց հետևել է հաջորդ պայթունը, որի հետեւանքով զոհվել է 25 թուրք զինվորական, ևս չորսը ստացել են թեթև մարմնական վնասվածքներ: Զինապահեստում առաջացած հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր են ժամանել հրշեջներ: Ներկայում համապատասխան մարմիններն աշխատանքներ են տանում պայթյունի պատճառը հայտնաբերելու ուղղությամբ: