Մշակույթ

Աշխարհի ամենահայտնի դաշնակահար Եվգենի Կիսինը ելույթ կունենա Երեւանում

2 րոպեի ընթերցում

Աշխարհի ամենահայտնի դաշնակահար Եվգենի Կիսինը ելույթ կունենա Երեւանում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնը սկսում է իր աշնանային համերգաշրջանը: Սեպտեմբերի 27-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ելույթ կունենա աշխարհի ամենահայտնի եւ պահանջված դաշնակահարներից մեկը` Եվգենի Կիսինը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը, Կիսինին Հայաստան հրավիրելու գաղափարն առաջացել էր դեռ յոթ տարի առաջ եւ այդ ժամանակ էլ փառատոնը կապվել է նրա մենեջերների հետ, սակայն ոչ մի պատասխան չէր ստացվել: Տարիների ընթացքում փառատոնի հեղինակությունն աճեց, եւ 2008 թվականին Կիսինը անձամբ է կապվել փառատոնի ղեկավարության հետ եւ ասել, որ չորս տարի հետո կգա Հայաստան: «Մենք համբերատար սպասեցինք, քանի որ սա իսկապես իրադարձային համերգ է Հայաստանի համար»,- շեշտեց Հովհաննիսյանը: Փառատոնի մենեջերը նշեց, որ երաժիշտն ինքն անձամբ է որոշել, թե ինչ ձեւաչափով ելույթ կունենա: «Նա ընտրեց մենահամերգի տարբերակը եւ Երեւանում կկատարի Հայդենի, Շուբերտի, Բեթհովենի և այլ ստեղծագործություններ»,- ասաց նա:

Աշխարհահռչակ դաշնակահար Կիսինը ստացել է երաժշտական ասպարեզի աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր մրցանակները, ունի երկու «Գրեմմի»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում