Երեւանում մեկնարկեցին «ԱՊՀ-Եվրոոստուդենտ» միջազգային խորհրդաժողովի աշխատանքները
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱՊՀ-Եվրոստուդենտ» ծրագրիհինգերորդ փուլի աշխատանքներին 2012 թվականից մասնակցելու է նաեւ Հայաստանը: Ոլորտի պատասխանատուներին ծրագրի մասին իրազեկելու նպատակով սեպտեմբերի 6-ին Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանումմեկնարկեցին «ԱՊՀ-Եվրոստուդենտ» երկօրյա միջազգային խորհրդաժողովի աշխատանքները:
«Հայաստանն այլ երկրների համար կվերածվի պատուհանի, ծրագիրն իրականանում է շատ կարեւոր ժամանակահատվածում, երբ Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ ծրագրիը կնպաստի ուսանողների իրավունքների ամրապնդմանը, «քանի որ ուսանողին պետք է դիտարկել ոչ թե բուհական պատերը «լցնող» սուբյեկտ, այլ բարձրագույն կրթություն իրականացնող, կրթական գործընթացի վերջնական սպառող եւ այն հսկող»:«Հայաստանի մասնակցությունն այս գործընթացում մեր երկրին կբերի նոր գործընկերներ եւ կարեւոր հարթակկդառնա` առկա խնդիրների ուսումնասիրման եւ վեր հանման համար»,- հավելեց ԿԳ նախարարը:
ԱՊՀ երկրների կրթության հարցերով խորհրդի նախագահ Վասիլի Ստրաժեւը նշեց, որ այսօրվա ուսանողական երիտասարդությունը, իր դիտարկմամբ, համեմատած նախորդ սերունդների, ոչ ավելի լավն է, ոչ վատը, այն պարզապես այլ է:«Այսօրվա երիտասարդությունը մեծանում է բոլորովին այլ միջավայրում, այլ տեղեկատվական դաշտում, եւ տեղեկատվության օգտագործումն առանց համապատասխան մշակման հանգեցնում է բացասական հետեւանքների», -նշեց Սրաժեւը:
ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանն էլ նկատեց, որ խորհրդաժողովը եւս մեկ լուրջ քայլ է Բոլոնիայի գործընթացում: «Մեզ համար մեծ հաջողություն Հայաստանում նման սեմինար անցկացնելուհնարավորություն ունենալ, եւ մեզ ոգեւերում է համագործակցության հնարավորությունը»,- նշեց «Եվրոստուդենտ» ծրագրի համակարգող Դոմինիկ Օրրը:
«Եվրոստուդենտ»-ը հետազոտականան մեծ ծրագիր է, որի նպատակն է ուսումնասիրել ուսանողների կյանքի այլ կողմերը, օգնել տարբեր պետություններին` ազգային կրթության զարգացման համարպայմաններստեղծելու:
Երկօրյա խորհրդաժողովին մասնակցում են բարձրագույն կրթության պատասխանատուներ Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բելառուսից: