Հայաստանի շախմատիստուհիներն առավելության են հասել ռումինացիների նկատմամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Ստամբուլում ընթացող համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում 3:1 հաշվով առավելության է հասել Ռումինիայի ընտրանու նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Էլինա Դանիելյանն ու Մարիա Կուրսովան համապատասխանաբար հաղթել են Քրիստինա-Ադելա Ֆոյսորին և Ալինա Լամիին: Լիլիթ Գալոյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքիով են ավարտել իրենց մրցավեճերը Ելենա-Լումինիտա Կոսմայի և Իրինա Բուլմագայի հետ: