Սպորտ

Հայաստանի շախմատիստները 3:1 հաշվով հաղթեցին Ուզբեկստանի թիմին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատիստները 3:1 հաշվով հաղթեցին Ուզբեկստանի թիմին

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը 3:1 հաշվով հաղթել Է Ուզբեկստանի թիմին համաշխարհային օլիմպիադայի 8-րդ փուլում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը հաղթել են համապատասխանաբար գրոսմայստեր Մարատ Ջումաեւին եւ միջազգային վարպետ Անդրեյ Կվոնին, իսկ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը միավոր են կիսել համապատասխանաբար գրոսմայստերներ Ռուստամ Ղասիմջանովի եւ Անտոն Ֆիլիպովի հետ:

Այսպիսով,Հայաստանի թիմը վաստակել Է13 միավոր, ինչպես եւ Չինաստանի, ԱՄՆ-ի շախմատիստները, 13-ական միավոր են վաստակել նաեւ Գերմանիայի եւ Ֆիլիպինների թիմերը:

Այս պահին Ռուսաստանի թիմը, որն ունի 13 միավոր, 2:1 հաշվով հաղթում Է Ուկրաինայի թիմին, ուկրաինացիներն ունեն 12 միավոր:

Ռուսաստանի թիմը շարունակումէ մնալ մրցաշարի միանձնյա առաջատարը` ունենալով 14-15 միավոր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում