1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի Է խաղացել գրոսմայստեր Ռուստամ Ղասիմջանովի հետ շախմատի համաշխարհային օլիմպիադայի 8-րդ փուլի Հայաստան-Ուզբեկստան մրցամարտում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մրցամարտի հաշիվը դարձել Է 1,5:0,5 հոգուտ Հայաստանի թիմի:Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հաղթել Է Մարատ Ջումաեւին, իսկ գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանն ու Գաբրիել Սարգսյանը դեռ չեն ավարտել իրենց պարտիաները: