Հասարակական

Գագիկ Մակարյանն անհրաժեշտ է համարում նպաստել Հայաստանում «կանաչ տնտեսությանե ոլորտների զարգացմանը

2 րոպեի ընթերցում

Գագիկ Մակարյանն անհրաժեշտ է համարում նպաստել Հայաստանում «կանաչ տնտեսությանե ոլորտների զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային ասպարեզում Հայաստանի տնտեսական մրցունակությունը պահպանելու համար անհրաժեշտ է խթանել շրջակա միջավայրին չվնասող տնտեսական ոլորտների զարգացումը: Սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Բանախոսը նշեց, որ իրենց գլխավոր խնդիրը Հայաստանի ձեռնարկություններում շրջակա միջավայրի պահպանման մշակույթի բարձրացումն է:

«Մեր քաղաքականությունը պետք է նպաստի «կանաչ տնտեսությանե ոլորտների զարգացմանը: Անելիքները շատ են, քանի որ մենք խորհրդային տարիներից չենք ունեցել շրջակա միջավայրի պահպանման մշակույթ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա: Մակարյանի կարծիքով` տնտեսության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է կանաչ միջավայրի պահպանությանը: «Խոշոր ձեռնարկություններում էլեկտրոնային հաղորդակցության և կառավարման նորագույն ծրագրերի կիրառումը թույլ է տալիս խնայել, օրինակ, օգտագործվող թղթի քանակը, ինչը վերջնական հաշվով նպաստում է անտառների պահպանմանը»,-նշեց Մակարյանը: Նրա դիտարկմամբ` Հայաստանում կարող է զարգանալ «հավաքման» արտադրությունը:

«Դրսից բերելով որևէ ապրանքի առանձին մասեր` կարելի է դրանք Հայաստանում հավաքել և վերածել պատրաստի արտադրանքի: Դա էկոլոգիական առումով ավելի մաքուր է»,-ասաց Մակարյանը: Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը էկոլոգիական առումով ոչ ռիսկային է համարում նաև սննդի արդյունաբերությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում