Մարզային

Մեկնարկել է Գյումրի-Երեւան հնգօրյա քայլարշավն ընդդեմ գենդերային բռնության

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Գյումրի-Երեւան հնգօրյա քայլարշավն ընդդեմ գենդերային բռնության

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 5-ին Գյումրիից մեկնարկեց Գյումրի-Երեւան հնգօրյա քայլարշավն ընդդեմ գենդերային բռնության:

Ակցիայի կազմակերպիչները՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպության անդամները, նպատակ ունեն Գյումրիից հասնել հանրապետության մի շարք քաղաքային եւ գյուղական համայնքեր եւ կազմակերպել հանդիպումներ ազգաբնակչության հետ՝ վերհանելով գենդերային խնդրի կարեւորությունը: Այսօր այս մասին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեցին քայլարշավի կազմակերպիչները:

«Բռնության դեպքերի մասին ահազանգերի մեծամասնությունը ստացվում է ՀՀ գյուղական համայնքներից: Իրազեկման բարձրացումը կարեւոր քայլ է գենդերային բռնության հիմնախնդիրների լուծման համար: Շատ գյուղական համայնքներում բնակվող կանայք մինչ օրս չգիտեն իրենց համար հասանելի ռեսուրսների առկայության մասին, որոնք կարող են իրենց օգնել` պաշտպանվել»,-նշեց Կանանց ռեսուրսային կենտրոնի նախագահ Լարա Ահարոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում