Չեխիան դատապարտում է մարդասպանին ազատ արձակելու Ադրբեջանի որոշումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Հանրապետությունը մտահոգված է Ադրբեջանի նախագահի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած եւ Հունգարիայում ցմահ ազատազրկված Ռամիլ Սահիբ Սաֆարովին ներում շնորհելու ու ազատ արձակելու որոշման կապակցությամբ:

Այս մասին «Արմենպրես»-ին տրամադրված բացառիկ մեկնաբանության մեջ նշել է Չեխիայի արտաքին գործերի նախարարության մամուլի դեպարտամենտի տնօրեն Վիթ Կոլարը: «Չեխիայի Հանրապետությունն ամբողջովին կիսում է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի եւ Ընդլայնման ու հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունը: Չեխիան կարծում է, որ Ադրբեջանի այդ քայլը չի համապատասխանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ փոխվստահության ամրապնդման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերին եւ վտանգում է խաղաղ գործընթացը»,-ասված է մեկնաբանության մեջ:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ ազգովի հերոսացրին:Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Հայերեն English

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով

Հայաստանի որոշ ընտրատեղամասերում խորհրդարանական ընտրությունների քվեների վերահաշվարկ կիրականացվի

ՀՀ քաղաքացիության դադարների հետ կապված ունենք ինստիտուցիոնալ խնդիր. Արմեն Ղազարյան

Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում

ԼՂ-ից տեղահանված անձանցից 39 հազար 650-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն. նկատվում է դիմելիության աճ

Ամփոփում ենք «Երևանի Գինու Օրերը». Wildberries-ը իրադարձությունների կենտրոնում էր

ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա

ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին