Թուրքիայի զինուժը լայնամասշտաբ ռազմականգործողություններ է սկսել PKK-ի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերը 1500 զինվորների մասնակցությամբ լայնամասշտաբ ռազմական գործողություններ են սկսել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով HaberTurk հեռուստաալիքը, ռազմական գործողություններն իրագործվում են Թուրքիայի հարավարեւելյան Հաքքարիի նահանգի Շիռնաքի շրջանում, որտեղ Բեյթուշեբաբ ավանում երեք օր առաջ քուրդ զինյալների հետ անվտանգության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած բախման ժամանակ 10 թուրք զինվորներ սպանվել, 7-ն էլ վիրավորվել են:

Ռազմական գործողություններին մասնակցում են նաեւ մեծ թվով թուրքական հատուկ ջոկատայիններ: Նշվում է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի տարածաշրջանը չի մաքրվել PKK-ի զինյալներից: Ռազմական գործողություններին մասնակցում են Թուրքիայի օդուժի «Կոբրա» եւ «Սիկորսկի» տեսակի ուղղաթիռներ:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ հուլիսի 23-ից սկսած քուրդ ապստամբները վերահսկում են Շիռնաքի շրջանը: Նրանք ամենուրեք տեղադրել են PKK-ի դրոշները եւ ստուգում են շրջանի ճանապարհներով անցնող ավտոմեքենաները:

Սիրիայի հյուսիսային շրջանները սիրիաբնակ քրդերի վերահսկողության տակ անցնելուց հետո PKK-ն ակտիվացրել է Թուրքիայում իր պարտիզանական գործողությունները: Քուրդ ապստամբները պայքարում են Թուրքիայում քրդական ինքնավարություն ստեղծելու համար: Արդեն 30 տարի տեւող այդ պայքարը Թուրքիայում 40 հազարից ավելի մարդու կյանք է խլել:

Հայերեն

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

Հունիսի 7- ին արձանագրել ենք ազատ, թափանցիկ ընտրություններ. ՆԳ նախարարի տեղակալ

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք