Սպորտ

Կադրային փոփոխություն օլիմպիական անհաջող խաղերից հետո. ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել

1 րոպեի ընթերցում

Կադրային փոփոխություն օլիմպիական անհաջող խաղերից հետո. ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը հրաժարական Է տվել իր այս պաշտոնից Երեւանում կայացած ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի համաժողովի ժամանակ, որին ներկա Էր նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի բաժնից:Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Է ընտրվել ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Արման Շահազիզյանը:Համաժողովի մասնակիցները քննարկել են ազգային ծանրամարտի ընթացիկ վիճակը, խնդիրները եւ նոր օլիմպիական փուլի հեռանկարները: Սամվել Խաչատրյանը զբաղեցնում Է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնը:

Հիշեցնենք,որ Հայաստանի ծանրորդներն անհաջող Էին հանդես եկել Լոնդոնի օլիմպիական խաղերին:Սա առաջին կադրային փոփոխությունն Է օլիմպիական խաղերից հետո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում