2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նարեկացի»արվեստի միությունն իր երեւանյան կենտրոնի հիմնադրման 8-րդ տարեդարձը կնշի Գրիգոր Նարեկացուն նվիրված հատուկ միջոցառումով: «Արմենպրես»-ի հետ զրույցում միության մամուլի պատասխանատու Մարիամ Մուղդուսյանը նշեց, որսեպտեմբերի 5-ից 9-ը միությունը կազմակերպելու է համերգներ, դասախոսություններ, կինոդիտում եւ ցուցահանդես:
«Նարեկացու հետ» խորագրի ներքո տոնական միջոցառումների հատուկ շարքն իր շուրջ համախմբել է տեսողական ու կատարողական արվեստների առաջատար գործիչների եւ անվանի նարեկացիագետների: Պատասխանատուի խոսքով` շարքի շրջանակներում ելույթ կունենան ու դասախոսություններով հանդես կգան Նարեկացու «Մատեան ողբերգության» երկի անգլերեն թարգմանության հեղինակ Թոմաս Սամուելյանը ու պոեմի արաբերեն թարգմանության խմբագիր Հայր Անտոն Ադամյանը (Կանադա), երաժշտագետ Մհեր Նավոյանը, ազգագրագետ ու բանագետ Արուսյակ Սահակյանը:
Միջոցառումների շարքի գեղարվեստական առանցքը «Նարեկյան պատկերակերտումներ» ցուցահանդեսի բացումն է, որին կմասնակցի Հակոբ Հակոբյանը, կներկայացվեն նաեւ Տիգրան Ասատրյանի, Նարեկ Ավետիսյանի, Հերիքնազ Գալստյանի, Գոհար Թումասյանի, Արմեն Խաջոյանի, Արամ Հունանյանի, Մուշեղ Մխիթարյանի, Սեւան Նագգաշյանի եւ Հովնան Սարգսյանի գեղարվեստական պատկերակերտումները:
Միջոցառումներին մասնակցությունը հրավիրատոմսերով է, միությունը ակնկալում է նաեւ լրատվական միջոցների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը: Հրավիրվածների թվում են հայտնի մշակութային, հասարակական-քաղաքական գործիչներ: