Հանցավոր խմբի ավազակության եւ գողության մեղադրանքը հաստատվել է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է զենքի գործադրմամբ մի խումբ անձանց կողմից ավազակություն եւ գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, նախաքննությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակիչ Ա.Վերմիշյանը, նախնական համաձայնության է գալով Հ. Հովհաննիսյանի, Ա. Մնացականյանի եւ Ռ. Աբգարյանի հետ, իրականացրել է ավազակային հարձակումներ, կատարել գողություններ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` վերոհիշյալ անձինք ընդհանուր առմամբ կատարել են 2 ավազակային հարձակում եւ 5 գողություն` հափշտակելով զգալի չափերի հասնող գույք: Հափշտակված զգալի քանակությամբ գույքը Ա. Վերմիշյանը, Հ. Հովհաննիսյանը, Ա. Մնացականյանը եւ Ռ. Աբգարյանը բաժանել են միմյանց միջեւ:

Պարզվել է նաեւ, որ նշված գողություններից 2-ը Վերմիշյանը կատարել է Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ, իսկ 3-ը` միայնակ: Ընդ որում` դրանցից մեկը Վերմիշյանը կատարել է իրեն հյուրընկալած բնակարանից:

Բացի այդ, նախաքննության տվյալներով Հովհաննիսյանը, հանդիսանալով ՀՀ ՈԶ պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող զինծառայող, առանց հարգելի պատճառների ժամանակին չի ներկայացել զինվորական ծառայության:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ եւ 4-րդ կետերով, 177-րդ հոդվածի 1-ին մասով, 3-րդ մասի 1.1 կետով,

Հովհաննիսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ 361-րդ հոդվածի 1-ին մասով,

Մնացականյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով,

Աբգարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով:

Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում

Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները