Քաղաքականություն

ԵԽԽՎ նախագահը հորդորում է Ադրբեջանին` վերանայել դիրքորոշումը Եվրոպայի Խորհրդի չափանիշերին համապատասխան

2 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ նախագահը հորդորում է Ադրբեջանին` վերանայել դիրքորոշումը Եվրոպայի Խորհրդի չափանիշերին համապատասխան

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԵՐԵՎԱՆ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան Կլոդ Մինյոնը սեպտեմբերի 5-ին իր մտահոգությունն է հայտնել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու ադրբեջանական քայլի առնչությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԽԽՎ մամուլի ծառայությունից: «Ես միանում եմ ահավոր հանցագործության փառաբանման միջազգային դատապարտմանը: Սաֆարովին ազատ արձակելն անընդունելի է: Սկանդալային ազատ արձակումը կունենա բացասական հետեւանքներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդեն իսկ լարված հարաբերությունների վրա, ինչպես նաեւ կկանգնեցնի տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու ռիսկի առաջ: Ես հորդորում եմ ադրբեջանական իշխանություներին` վերանայել իրենց դիրքորոշումը Եվրոպայի Խորհրդի չափանիշերին համապատասխան»,-եզրափակել է ԵԽԽՎ նախագահը:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ ազգովի հերոսացրին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում