Միջազգային

Բելառուսում «պարետային ժամ» են սահմանել դեռահասների համար

2 րոպեի ընթերցում

Բելառուսում «պարետային ժամ» են սահմանել դեռահասների համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում ուժի մեջ Է մտել կառավարության որոշումը, որը դեռահասներին արգելում Է գիշերը՝ ժամը 23:00-ից մինչեւ 06:00-ն փողոցում գտնվել առանց մեծերի ուղեկցությամբ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԲԵԼՏԱ-ին:

Որոշումն ընդունվել Է օգոստոսի 22-ին: Այն տարածվում Է մինչեւ 16 տարեկանների վրա: Նշենք, որ Բելառուսում չափահաս են համարվում 18-ը լրացած անձինք, սակայն, արդեն 16 տարեկանից հանրապետության քաղաքացիներին տրվում են անձնագրեր:

Կանոններին համապատասխան, եթե միլիցիայի աշխատակիցը գիշերը փողոցում դեռահասին նկատի առանց մեծերի հսկողության, նա պարտավոր Է պարզել կարգը խախտողի անձը, իսկ այնուհետեւ զանգահարի նրա ծնողներին, որպեսզի նրանք գան իրենց երեխայի հետեւից: Այն դեպքում, եթե ծնողների գտնվելու վայրը չի պարզվել, կամ եթե նրանք չեն կարող արագորեն գալ, ապա երեխան կտեղափոխվի «սոցիալ-մանկավարժական ապաստարան» (ուր ծնողները կկարողանան նրա հետեւից գալ ավելի ուշ):

Դրա հետ մեկտեղ գիշերն առանց հսկողության փողոցում հայտնված երեխայի համար պատասխանատվություն կկրեն ծնողները: Նրանց կարող Է նախազգուշացում արվել կամ տուգանք նշանակվել:

Բելառուսի ներքին գործերի նախարարությունում, մեկնաբանելով «պարետային ժամը», հայտարարել Է, որ դա սահմանվում Է այն բանի համար, որ երեխաներին պաշտպանեն հանցավոր ոտնձգություններից եւ, մյուս կողմից՝ խոչընդոտեն հանցավոր գործունեության մեջ անչափահասներին ներքաշմանը:

ՆԳ նախարարության տեղեկությունների համաձայն՝ 2012 թվականի առաջին վեց ամսվա ընթացքում Բելառուսում տարբեր հանցագործությունների զոհ Է դարձել շուրջ երկու հազար անչափահաս: Ինչ վերաբերում Է դեռահասների կողմից կատարված հանցագործություններին, ապա նման իրավախախտումների շուրջ 40 տոկոսը, ինչպես նշվում Է, տեղի Է ունեցել ուշ երեկոյան եւ գիշերային ժամերին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում