Արտասովոր գրքի գողի ձերբակալության ժամանակ նրա տունը ոստիկաններին հիշեցրել է խոշոր հրատարակչություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին քսան տարվա ընթացքում ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Բլումբերգը գողացել է ավելի քան 20 հազար գիրք եւ շուրջ 11 հազար հնագույն ձեռագրեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, գրքերի հսկայական քանակն ապահովել է ԱՄՆ-ի եւ Կանադայի համալսարանների ավելի քան 268 գրադարաններից: Գրքերի ընդհանուր գումարը կազմել է 20 միլիոն դոլար:
Նա իր հավաքածուն պահել է տան գրապահարաններում եւ անընդհատ զբաղվել ընթերցանությամբ: Պարզվել է, որ Բլումբերգը տառապում է շիզոֆրենիայով: Արտասովոր գրքի գողի ձերբակալության ժամանակ նրա տունը ոստիկաններին հիշեցրել է խոշոր հրատարակչություն: Բլումբերգը որեւէ գիրք չի փչացրել կամ վաճառել: Ձերբակալությունից հետո պարզվել է, որ շատ գրադարաններ նույնիսկ չեն նկատել գրքերի անհետանալը: Նրան հաջողվել է նույնիսկ փաստաթղթեր կեղծել գրադարաններ մտնելու համար: