Հայաստանում նախատեսվում է բարձր տեխնոլոգիաների հենքային լաբորատորիա հիմնել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայտնի «Ինթել» կորպորացիայի պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական համակարգում բարձր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ որոշակի աշխատանք իրականացվել է, սակայն ոլորտը դիտվում է հեռանկարային և պահանջում է մշտական զարգացում: Նախարարը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում «Ինթել»-ի կողմից իրականացվող կրթական ծրագրերով: Ներկայացնելով կրթության ոլորտի գերակայությունները՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ ՀՀ կառավարության 2012-17 թվականների գործունեության ծրագրում ներառված է առաջին դասարանցիներին համակարգիչներ հատկացնելու ծրագիրը: «Ինթել» ընկերությունն այս ասպարեզում հաջող փորձ ունի: Կրթության և գիտության նախարարը ընդգծելով, որ համակարգչային հագեցվածության ապահովումը կրթական բարեփոխումների համատեքստում առաջնային է դիտարկվում, կարևորել է համագործակցությունն ուսուցիչների վերապատրաստման և հայերենով էլեկտրոնային կրթական բովանդակություն ստեղծելու հարցերում: «Մենք շահագրգիռ ենք հատկապես ուսուցիչների վերապատրաստաման ծրագրով, որը կնպաստի էլեկտրոնային դասընթացներ վարելու նրանց հմտության բաելավմանը, ինչպես նաև աշակերտ-համակարգիչ ցուցանիշի բարելավմամբ: Մեզ հատկապես հետաքրքրում են հայերեն ծրագրերով համակարգիչներ»,-նշել է նախարարը: Անդրադարձ է եղել նաև բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում բարձր տեխնոլոգիաների հենքային լաբորատորիայի ստեղծմանը: Հանդիպմանը ներկա ՀՊՃՀ ռեկտոր Ա. Ավետիսյանն ու ԿՏԱԿ-ի տնօրեն Ա. Պողոսյանը ներկայացրել են կրթության ոլորտում բարձր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ իրականացված ծրագրերն ու հեռանկարները:

«Ինթել» կորպորացիայի փոխնախագահ Քրիստիան Մորալեսը նշել է, որ տպավորված է Հայաստանի կրթության համակարգի զարգացման ակտիվ տեմպերով և հույս հայտնել, որ համագործակցությունը կողմերի համար կլինի արդյունավետ:

Հանդիպման արդյունքում որոշվել է ՀՀ ԿԳ նախարարության և «Ինթել» կորպորոցիայի միջև համագործակցության հուշագիր նախապատրաստել՝ հստակեցնելով ծրագրերի իրականացման ժամանակացույցն ու եզրերը:

Հայերեն

Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ

Վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով

Վենսը Կոնգրեսում դժվարին ընտրություններ է կանխատեսում հանրապետականների համար

Կոբախիձեն շնորհավորել է Փաշինյանին՝ ընդգծելով վերջինիս անձնական դերը Հայաստան-Վրաստան հարաբերությունների ամրապնդման գործում

Ազովի ծովում հունիսի 5-ին նավերի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ադրբեջանի ևս 2 քաղաքացի է մահացել

«Զուլալի»-ն՝ բեմում. Պարոնյանի անվան թատրոնում տեղի է ունեցել Նարինե Աբգարյանի նովելի համանուն ներկայացման պրեմիերան

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում