Հասարակական

Լուսանկարչական մրցույթը կնպաստի մանկական մահացության նվազեցմանը

1 րոպեի ընթերցում

 Լուսանկարչական մրցույթը կնպաստի մանկական մահացության նվազեցմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը հայտարարել է երեխաների առողջության պահպանմանն ուղղված լուսանկարչական մրցույթ: Ինչպես «Արմենպրես»- ին տեղեկացրին կազմակերպությունից` մրցույթի նպատակն է անկախ տարիքից, սեռից, ռասայից, ազգությունից, էթնիկական կամ սոցիալական ծագումից` համախմբել աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց` հանուն երեխաների առողջության:

Նախաձեռնողների հավաստմամբ` նման համախմբվածությունը հնարավորություն կտա հորդորել քաղաքական առաջնորդներին` կատարելու իրենց խոստումներն ու նպաստելու մանկական մահացության նվազեցմանը:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ են լուսանկարներ, որտեղ մարդիկ պարզել են իրենց ձեռքը՝ ցույց տալով հինգ թիվը, ինչը խորհրդանշում է մինչև հինգ տարեկան երեխաների տարիքը` որպես ամենախոցելի տարիք հիվանդությունների իմաստով: Մասնակիցներից ակնկալվում է ստեղծագործ մոտեցում:

Լուսանկարների ուղարկման վերջնաժամկետը նոյեմբերի 16-ն է: Լուսանկարների ընտրությունը կկատարի մասնագիտական ժյուրին: Հաղթողներին սպասվում են մրցանակներ:

Մրցույթը կամփոփվի առողջությանը նվիրված «Համաշխարհային Գործողությունների Շաբաթվա»ընթացքում, որը տեղի կունենա նոյեմբերի 13-20-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում