Պաշտոնական

ՀՀ վարչապետն ընդունել է Intel ընկերության տարածաշրջանային տնօրենին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ընդունել է Intel ընկերության տարածաշրջանային տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Intel ընկերության տարածաշրջանային տնօրեն Քրիշթիան Մորալեսին:«Intel-ի համարՀայաստանում կան բուռն գործունեություն ծավալելու լավ նախապայմաններ և մենք պատրաստ ենք երկկողմ համագործակցությանը»,- ասել է վարչապետը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Քրիշթիան Մորալեսը բարձր է գնահատել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման տեմպերը և նշել, որ Intel-ը շահագրգռված է մեր երկրում իր գործունեությունն ընդլայնել:

Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են Intel-ի կողմից Հայաստանում հետազոտական կենտրոն հիմնելու աշխատանքների ընթացքին: Այդ նպատակով արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ նախաձեռնության ընդհանուր հայեցակարգային մոտեցումների մշակման, անհրաժեշտ ներդրումների ծավալի կանխորոշման, կողմերից յուրաքանչյուրի մասնակցության ձևաչափի հստակեցման նպատակով:

Նշվել է, որ կենտրոնն իրենից ներկայացնելու է հետազոտական լաբորատորիա, որն աշխատելու է Intel-ի առաջնային R&D տեխնոլոգիաների հենքով:

Կողմերը քննարկել են նաև նոյեմբերին 14-15-ին ԱՄՆ Սիլիկոնյան հովտում կայանալիք Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 5-րդ ամենամյա«ArmTech Congress-12» շրջանակում համագործակցության հուշագրի մշակման և ստորագրման նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում